Թշնամին անզոր է Իրանի առաջ․ գեներալ-մայոր Սալամի
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, հինգշաբթի ելույթ ունենալով Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Խորասան Ռազավիի և Սաբզեվարի երկու հազար նահատակների հիշատակին նվիրված Ազգային կոնգրեսում, ասել է. «Իրանի ժողովուրդն Աստծո օգնությամբ ու ժողովրդի համբերատարությամբ չեզոքացրել է տնտեսական պատժամիջոցներն ու թշնամիների կախարդանքը»։
ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը նշել է, որ Իրանի ժողովրդի դիմադրությունն ու վեհությունը ծնկի են բերել թշնամուն. «Թշնամին, չնայած շարունակական ձախողումներին, չի հրաժարվել իր դավադրություններից, նա խաբել է ինքն իրեն և հույսեր փայփայել՝ մշուշոտ ապագայի հետ կապված, բայց պետք է իմանա, որ Իրանի ժողովուրդը զգոն ու արթուն է և գիտի ինչպես պաշտպանել իր ինքնությունը, պատիվը, անկախությունը, ազատությունը և իսլամը»:
Ըստ իրանցի պաշտոնյայի՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը գտնվում է հոգեբանական, քաղաքական, մշակութային և տնտեսական համաշխարհային գրոհի թիրախում, և սա իմպերիալիստական աշխարհի նախագիծն է՝ ստիպելու Իրանի ժողովրդին հանձնվել:
«Վերջին ամիսներին տեսանելի են դարձել օկուպացված տարածքներում հարյուր հազարավոր մարդկանց բողոքի ցույցերը և անվտանգությունն ապահովելու սիոնիստների անկարողությունը, ինչպես նաև արևմտյան որոշ երկրների խնդիրները. իսկ դրանց դիմաց Իսլամական Հանրապետության դրոշն աշխարհում ավելի է բարձրացվել»,- հավելել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը։
Աղբյուրը՝ Pars Today
Ավելացնել նոր մեկնաբանություն