Ադրբեջանցիներն Արցախի օկուպացված հատվածում ոչնչացնում են հայկական քրիստոնեական խորհրդանիշները
Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում ադրբեջանցի զավթիչները վանդալիզմի գործողություններ են իրականացնում Արցախում հայկական և ընդհանուր քրիստոնեական խորհրդանիշների նկատմամբ։ Այս մասին իր թվիթերյան պաշտոնական էջում գրել է ֆրանսիացի լրագրող Ժան Քրիստոֆ Բյուիսսոնը։
Վերջինս տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ադրբեջանցի զինծառայողը պղծում քրիստոնեության խորհրդանիշ խաչը։
Բյուիսսոնն ընդգծել է, որ Բաքուն չունի պատմական և գիտական ապացույցներ հայկական հողերի ադրբեջանական պատկանելության մասին։ Նա նշել է, որ Ալիևի ռեժիմը պարզապես ոչնչացնում է օկուպացված տարածքների հայկական պատկանելության բոլոր ապացույցները։
«Ադրբեջանցիները չեն հարգում կենդանի կամ մահացած հայերին՝ երեկ Նախիջևանում, այսօր Արցախում, վաղը՝ Հայաստանում։ Ալիևի գլխավորությամբ նրանք միայն մեկ նպատակ ունեն՝ ջնջել հայ ժողովրդին, նրա հավատը, նրա պատմությունը, ժառանգությունը, ինքնությունը։ Ո՞վ կկանգնեցնի նրանց»,- գրել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն