Իրանի ԱԳ նախարարը դատապարտել է Շվեդիայում Ղուրանի այրումը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը խստորեն դատապարտել է Շվեդիայում Ղուրանի այրումը։ Ինչպես հայտնում է իրանական «Tansim» լրատվական գործակալությունը, այս մասին Իրանի գլխավոր դիվանագետը գրել է իր թվիթերյան էջում։
«Ես խստորեն դատապարտում եմ Ղուրանի պղծումը, Շվեդիայում մուսուլմանական սրբությունների դեմ իրականացված ատելության հանցագործությունը»,- գրել է նա։
Աբդոլլահիանը հայտարարել է, որ իսլամաֆոբիան, որն արտահայտվում է ազատության քողի տակ մուսուլմանական զգացմունքները վիրավորելով, չպետք է սովորական դառնա ԵՄ որոշ երկրներում։
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ Շվեդիայի աջակողմյան ուժերի առաջնորդ Ռասմուս Պալուդանն իր երկրի կառավարությունից թույլտվություն է ստացել այրել Ղուրանը Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան դիմաց։ Արարքը կատարելիս նա պաշտպանվել է ոստիկանների կողմից։
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը դատապարտել է մուսուլմանների նկատմամբ ատելությունը։ Նա միևնույն ժամանակ ընդգծել է, որ երկրում առկա են որոշակի ազատություններ։
Ավելացնել նոր մեկնաբանություն