Submitted by detq-editor on
1.	Էրդողանը նշանակել է զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետին

Էրդողանը նշանակել է զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գեներալ-գնդապետ Մուսա Ավսևերին նշանակել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։

Այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրությունից։

Գլխավոր շտաբի պետի պաշտոնում Ավսևերը հաջորդում է գեներալ Յաշար Գյուլերին, որն ավելի վաղ նշանակվել էր պաշտպանության նախարար՝ փոխարինելով Հուլուսի Աքարին։

Նախքան ԶՈՒ ԳՇ պետ նշանակվելն Ավսևերը զբաղեցնում էր թուրքական բանակի ցամաքային ուժերի հրամանատարի պաշտոնը։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն