Submitted by detq-editor on
Հունգարիայի պաշտպանության նախարարն այցելել է ադրբեջանական  զորամասեր

Հունգարիայի պաշտպանության նախարարն այցելել է ադրբեջանական զորամասեր

Պաշտոնական այցով Ադրբեջանում է գտնվում Հունգարիայի պաշտպանության նախարար Քրիստոֆ Սալայ-Բոբրովնիցկիի գլխավորած պատվիրակությունը, որն այցելել է ադրբեջանական զորամասեր։

Ինչպես հայտնում է  ադրբեջանական ՊՆ-ն, պատվիրակության անդամները նախ այցելել են Բաքու և Սումգայիթ քաղաքների գերեզմանատներ, որտեղ թաղված են նաև հունգարացի զինվորներ, ծաղկեպսակներ դրել հուշարձաններին և հարգանքի տուրք մատուցել նրանց։

Այնուհետ N զորամաս ժամանած պատվիրակությանը ներկայացվել է զորամասի մարտական ​​ուղու և անձնակազմի պատրաստման ընթացքի վերաբերյալ տեղեկություն։

Հունգարացիները ծանոթացել են զինծառայողների, սպառազինության և զինտեխնիկայի համար ստեղծված պայմաններին։

Ավելացնել նոր մեկնաբանություն