Submitted by detq-editor on
 «Anatolian Phoenix 2023»  զորավարժություններում կատարվել են գործնական առաջադրանքներ

«Anatolian Phoenix 2023» զորավարժություններում կատարվել են գործնական առաջադրանքներ

Քոնյա քաղաքում անցկացված «Anatolian Phoenix 2023» միջազգային որոնողափրկարարական զորավարժություններում կատարվել են գործնական առաջադրանքներ։

Ինչպես հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, մասնակիցներին անհրաժեշտ տեղեկություն է տրվել անվտանգության կանոնների, կատարվելիք առաջադրանքների և դրանց կատարման հաջորդականության, տեղանքի և կլիմայի մասին, որտեղ կիրականացվեն որոնողափրկարարական աշխատանքները:

Դասընթացում առաջադրված խնդիրների հիմնական նպատակն է կատարելագործել զինծառայողների գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև ապահովել մասնակից երկրների զինվորականների միջև փոխըմբռնումը և փորձի փոխանակումը։

Ավելացնել նոր մեկնաբանություն