Submitted by A.Gevorgyan on
turkiye

Տեղի է ունեցել Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի առաջին նիստը

Անկարայում հունիսի 8-ին տեղի է ունեցել Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի առաջին նիստը

Հանդիպումից հետո տարածվել է Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական հայտարարություն, որտեղ նշվում է, որ «ռուս-ուկրաինական պատերազմը մեծացնում է ռիսկերը տարածաշրջանի համար»։

Նիստի ընթացքում ընդգծվել է, որ Թուրքիան կշարունակի իր ներդրումն ունենալ խաղաղ բանակցություններին ուղղված ջանքերում։

Թուրքիայի ազգային անվտանգության ծառայությունը նշում է, որ միջազգային համագործակցության շրջանակում կարևոր է ապահովել հակամարտություններից փախած սիրիացիների անվտանգ վերադարձը։

Ըստ Թուրքիայի ԱԱԾ-ի՝ Անկարան աջակցում է երկխոսության գործընթացին, որպեսզի Կոսովոյում լարվածությունը չվերածվի ճգնաժամի։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն