Submitted by A.Gevorgyan on
hdjdfkf

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Վաշինգտոնում հանդիպման հետաձգմանը

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի ու Արարատ Միրզոյանի հանդիպման հետաձգումը:

«Հանդիպումը սպասվում է մոտ ժամանակներս։ Գոյություն ունի հանդիպման ճշգրիտ ժամկետները հայտարարելու պրակտիկա կազմակերպիչ երկրի կողմից»,- նշել է Հաջիզադեն։

Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական կողմի խնդրանքով Վաշինգտոնում կայանալիք հանդիպումը հետաձգվել է։

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը, անդրադառնալով այս մեկնաբանությանը, նշել է. «Ադրբեջանական քարոզչադաշտը վաշինգտոնյան հանդիպումից հրաժարվելու պատրվակ է բերում ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերի կոչը՝ Լաչինի միջանցքը բացելու, ինչպես նաև գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումներին չխոչընդոտելու վերաբերյալ:

Սա, իհարկե, զուտ պատրվակ է: Վստահ եմ՝ այդ որոշումը Ադրբեջանում կայացվել է շատ ավելի վաղ: Թվում է, թե արևմտյան ձևաչափը ձեռնտու է Բաքվին, Արցախը ամբողջությամբ հանձնվում է Ադրբեջանին, չկա որևէ կարգավիճակի հարց, կա միայն երկխոսելու թեմա, իսկ դրա հետ կապված էլ նույն Վաշինգտոնը ողջունել էր Ալիևի այն ելույթը, որտեղ վերջինս պահանջում է Արցախի հայերից «վիզը ծռած գալ ու համաներում խնդրել»: Այս ամենի փոխարեն Ադրբեջանից պահանջվում է հարգել ՀՀ տարածքային ամբողջականությունը, բայց Բաքվի ծրագրերը շատ ավելի հեռուն են գնում, նրանց Արցախը քիչ է»:

Ավելացնել նոր մեկնաբանություն