Submitted by A.Gevorgyan on
jsudiif

Ադրբեջանն Իտալիայից կգնի ռազմատրանսպորտային ինքնաթիռներ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը «C-27J Spartan» ինքնաթիռի մատակարարման պայմանագիր է կնքել իտալական կողմի հետ։

Հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

«Լեոնարդո» ընկերությունը հայտնել է, որ ադրբեջանական պատվիրակությունն այցելել է Իտալիա՝ երկու երկրների ՊՆ-ների բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ պայմանագիր ստորագրելու նպատակով։

Իտալիայի և Ադրբեջանի միջև համագործակցությունը, որն ի սկզբանե կապված էր էներգետիկ ոլորտի հետ, այժմ ընդլայնվում է պաշտպանական արդյունաբերության արտադրանքի մատակարարման ուղղությամբ՝ Իտալիայի պաշտպանության նախարարության ներդրման շնորհիվ:

Այս համաձայնագիրն Ադրբեջանի զինված ուժերի արդիականացման ծրագրի բաղկացուցիչ մասն է, որն ավելի մեծ ուշադրություն է դարձնում իտալական արդյունաբերության արտադրանքին։ «C-27J Spartan» ինքնաթիռները նախատեսված են ռազմական տրանսպորտային առաքելությունների, օդային դեսանտային գործողությունների, զորքերի մարտավարական աջակցության, հատուկ նշանակության ուժերի գործողությունների, մարդասիրական օգնության և բնական աղետների հետևանքների վերացման համար:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն