ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ժամանել է Ադրբեջան
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ժամանել է Բաքու։
Հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։ Ներկայացուցիչն այս մասին հայտնել է թվիթերյան իր էջում։ Մանրամասները դեռ չեն հաղորդվել։
«Ուրախ եմ Ադրբեջան վերադառնալու համար։ Այսօր հետաքրքիր հանդիպումներ են եղել, և անհամբեր սպասում եմ վաղվա արդյունավետ քննարկումներին»,- գրել է Կլաարը։
Ավելացնել նոր մեկնաբանություն