Հունիսի 13-ին Թուրքիայի նախագահը կայցելի Ադրբեջան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 12-ին կայցելի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ Էրդողանը Հյուսիսային Կիպրոսում հանդիպելու է նախագահ Էրսին Թաթարի հետ:
Պարբերականի տեղեկություններով՝ հունիսի 13-ին Թուրքիայի նախագահը կայցելի Ադրբեջան և կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Նշվել է, որ Էրդողանի՝ Ադրբեջան այցի ընթացքում երկու երկրների ղեկավարները հանդես կգան Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանն ուղղված հայտարարություններով:
Ավելացնել նոր մեկնաբանություն