Submitted by detq-editor on
«Թուրքիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Արևմտյան Ադրբեջանից բռնահանված ադրբեջանցիների վերաբերյալ փաստերի  հետաքննության հարցում». Ջահիթ Բաղչի

Տարածաշրջանային խաղաղության մասին խոսակցությունների ֆոնին Ադրբեջանը և Թուրքիան շարունակում են քարոզչություն են ծավալել Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումների մասին։ Մասնավորապես, այժմ էլ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին է որոշել միանալ «արևմտյան Ադրբեջան» նախաձեռնությանը, որը հավակնություններ է ներկայացնում Հայաստանի ներկայիս ամբողջ տարածքի հանդեպ:

«Ամբողջ պատմության ընթացքում Ադրբեջանը և Թուրքիան միասին պայքարել են արտաքին թշնամիների դեմ»,- ասել է դեսպանը «արևմտյան Ադրբեջանի համայնքում» անցկացված հանդիպման ժամանակ։

Դեսպանը նշել է, որ «Թուրքիան միշտ օգնել է Ադրբեջանին դժվար ժամանակներում, և Ադրբեջանը ևս օգնություն է ցուցաբերել Թուրքիային. «Հայրենական 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան իր եղբորը քաղաքական և բարոյական աջակցություն է ցուցաբերել։ Այս տարածաշրջանում խաղաղության ապահովման համար կարծում ենք, որ Ադրբեջանը, Թուրքիան և Հայաստանը պետք է միմյանց հետ քննարկեն առկա հարցերը։ Միայն այսպես կարելի է հասնել խաղաղության»:

Ջահիթ Բաղչին հավելել է նաև, որ «Թուրքիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել արևմտյան Ադրբեջանից բռնահանված ադրբեջանցիների վերաբերյալ փաստերի  հետաքննության հարցում»։

Ավելացնել նոր մեկնաբանություն