Զելենսկին հաստատել է՝ Ուկրաինայի ԶՈՒ-ն անցել է հակահարձակման
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ ուկրաինական զինված ուժերը ռազմաճակատի որոշ հատվածներում անցել է հակահարձակման։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին երկրի ղեկավարն ասել է լրագրողների հետ ունեցած զրույցում։
Զելենսկին հրաժարվել է մանրամասնելուց, թե որ ուղղություններով և ինչ փուլում են այժմ ընթանում ռազմական գործողությունները: Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ուկրաինացի զինվորականները դրական են տրամադրված։
«Ուկրաինայում տեղի են ունենում հակահարձակողական և պաշտպանական գործողություններ: Թե դրանք որ փուլում են գտնվում, մանրամասն չեմ ասի: Կարծում եմ, որ մենք անպայման կզգանք այս ամենը: Պետք է վստահել մեր զինվորականներին, և ես վստահում եմ նրանց։ Ես ամեն օր շփվում եմ տարբեր ուղղությունների մեր հրամանատարների հետ»,- ասել է նա։
Զելենսկին նաև հորդորել է չհավատալ ռուսական տելեգրամյան ալիքներին և «հատկապես Պուտինին»:
#Դետքի_հետագծով
Ուկրաինական զինված ուժերի հնարավոր հակահարձակումը սպասվում էր դեռևս գարնանը, սակայն այն մի շարք պատճառներով հետաձգվեց։ Օրեր առաջ ուկրաինական զորքերի հակահարձակման փաստը հաստատել էր նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ավելացնել նոր մեկնաբանություն