Submitted by D.Guyumjyan on
DETQ

Մակրոնը և Ռայիսին քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ուղիները

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Իրանի և Ֆրանսիայի նախագահների հեռախոսազրույցը տևել է շուրջ 90 րոպե։

Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ իր երկիրը մտադիր է փոխգործակցել Իրանի Իսլամական Հանրապետության հետ։

Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները։ Կողմերը միևնույն ժամանակ պայմանավորվել են շարունակել հակաիրանական պատժամիջոցները վերացնելու և տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ բանակցությունները։

 #Դետքի_հետագծով

Չնայած Իրանի և եվրոպական երկրների միջև առկա լարվածությանը՝ երկու կողմն էլ փորձում է ամբողջովին չսրել իրավիճակը և պահպանել երկխոսությունը։ Իրանի տեսանկյունից սա պայմանավորված է նաև հակաիրանական պատժամիջոցները վերացնելու ուղղությամբ գործադրվող ջանքերով։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն