Իրանը հասանելիություն է ստացել Իրաքում իր սառեցված ակտիվներին
Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները հասանելիություն են ստացել Իրաքում արգելափակված շուրջ երկուսուկես միլիոն դոլարի ակտիվներին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։
Իրան-Իրաք համատեղ առևտրի պալատի ղեկավար Յահյա ալ Իսհակը հայտնել է, որ ակտիվների մի մասը հատկացվել է ուխտագնացների կարիքների համար, իսկ մյուս մասով վճարվել է հիմնական ապրանքների մատակարարման համար։ Պաշտոնյան այլ մանրամասներ չի նշել։
Հաղորդվում է, որ Իրանի չմարված ներդրումների մի մասը վճարելու Իրաքի կառավարության արտոնագիրը միանշանակ դրական ազդեցություն կունենա շուկաների վրա, քանի որ բավարարվել են Իրանի Կենտրոնական բանկի պահանջները, և երկրում անհրաժեշտ հիմնական ապրանքները ձեռք են բերվել ակտիվների միջոցով:
Հունիսի 6-ին իրանական ISNA լրատվական գործակալությունը հաստատել էր, որ Իրանը շուտով ավելի քան 24 մլրդ դոլար կստանա Իրաքում և Հարավային Կորեայում արգելափակված իր արժութային պահուստներից, ինչպես նաև հասանելիություն կունենա Արժույթի միջազգային հիմնադրամի պաշարներին։
#Դետքի_հետագծով
Իրանական կողմի համար չափազանց կարևոր նշանակություն ունի սեփական ակտիվների նկատմամբ հասանելիությունը, որով երկիրը կկարողանա զգալի ֆինանսական խնդիրներ լուծել։ Միևնույն ժամանակ այս զարգացումը պայմանավորված է Միացյալ Նահանգների հետ ընթացող բանակցություններում արձանագրված որոշակի հաջողությամբ։
Ավելացնել նոր մեկնաբանություն