Ադրբեջանի զինված ուժերը միշտ պատրաստ է կանխել հնարավոր ցանկացած սադրանք․ Ադրբեջանի ՊՆ
«Անձնակազմի մարտունակության հետագա բարձրացման, ինչպես նաև մարտական պատրաստականությունը և բարոյահոգեբանական վիճակը մշտապես բարձր մակարդակի վրա պահելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ: Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում (խմբ․) ծառայող ադրբեջանցի զինծառայողները ցանկացած պահի պատրաստ են սադրանքները կանխել»,- նշված է հաղորդագրության մեջ։
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով ադրբեջանական ՊՆ կայքին։
Մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի Պնախարար Հասանովը ևս մեկ անգամ հանձնարարական էր տվել ցանկացած պահի հնարավոր սադրանքներն անհապաղ և վճռականորեն կասեցնելու պատրաստակամության վերաբերյալ: Այս հանձնարարականները ևս մեկ անգամ նպատակ են հետապնդում տեղեկատվական դաշտում հող նախապատրաստելու հնարավոր սադրանքների դիմելու համար։
Ավելացնել նոր մեկնաբանություն