Submitted by detq-editor on
Թուրքական ընկերությունը Բաքվում ադրբեջանական բանակի համար արտադրություն կստեղծի 

Թուրքական ընկերությունը Բաքվում ադրբեջանական բանակի համար արտադրություն կստեղծի 

Իզմիրում գործող «Akıncılar» տեքստիլ ընկերության և Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գիտահետազոտական ինստիտուտի միջև ստորագրվել է ներդրումների և համագործակցության համաձայնագիր:

Նշվել է, որ ստորագրված արձանագրության շրջանակում Բաքվում կստեղծվեն համատեղ արտադրական ձեռնարկություն և փորձարկման լաբորատորիա:

Ընկերությունն Իզմիրում արտադրում է զրահաբաճկոններ, բալիստիկ սաղավարտներ, համազգեստներ և այլն, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Այն նպատակ ունի այլ երկրներ վաճառելու փամփուշտակայուն  բաճկոնակներ, սաղավարտներ և ռազմական նյութեր, որոնք կարտադրվեն համատեղ արտադրական ձեռնարկությունում:

Համագործակցության շրջանակում առաջին անգամ Ադրբեջանում կարտադրվի փամփուշտակայուն պաշտպանական արտադրանք։

#Դետքի­­­_հետագծով
Թուրքիան Ադրբեջանի գլխավոր գործընկերն է ռազմական ոլորտում։ Թուրքիան քաղաքական և ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին նաև Արցախյան  երրորդ պատերազմի ընթացքում։ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի և նրա ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիան, որին անմիջական մասնակցություն ուներ Թուրքիան, և ներգրավված էին օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ, կանգնեցնելու նպատակով 2020 թ․ նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ ստորագրվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և ռազմական բոլոր գործողությունների ավարտի մասին եռակողմ (Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան) հայտարարությունը: Նույնիսկ պատերազմի ավարտից և հրադադարի մասին հայտարարության ստորագրումից հետո էլ Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին։ Թուրք-ադրբեջանական համագործակցությունը, մասնավորապես ռազմական ոլորտում, շարունակում է զարգանալ։  

Ավելացնել նոր մեկնաբանություն