Շուշիում մեր գլխավոր հյուպատոսության բացումն ուղերձ կլինի ողջ աշխարհի, հատկապես Հայաստանի համար․ Էրդողան
«Մենք վճռական ենք զարգացնելու մեր հարաբերությունները բոլոր ոլորտներում, որոնք Շուշիի հռչակագրի ստորագրմամբ հասել են դաշնակցային մակարդակի»,- այս մասին պետական այցով Ադրբեջանում գտնվող Էրդողանն ասել է Իլհամ Ալիևի հետ հունիսի 13-ին կայացած հանդիպմանը։
«Մենք պատրաստ ենք մեր գլխավոր հյուպատոսությունը բացել Շուշիում, երբ ցանկանաք։ Հուսով եմ, որ եթե մեր գլխավոր հյուպատոսությունը բացվի Շուշիում, դա առանձին ուղերձ կլինի ողջ աշխարհի, հատկապես Հայաստանի համար»,- հավելել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն