Թուրքիայի Պնախարարը հավաստիացրել է, որ պատրաստակամ է Ադրբեջանին աջակցություն տրամադրել
Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համագործակցությունը կշարունակվի: Այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, որն Ադրբեջան է ժամանել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակության կազմում։
Մեկնաբանելով թուրք-ադրբեջանական համագործակցության հեռանկարները՝ Գյուլերն ասել է, որ պաշտպանական կապերի զարգացումը կշարունակի աճել։
«Մենք մեր հարաբերությունները կբարձրացնենք ավելի բարձր մակարդակի վրա, ինչպես արել ենք մինչ այժմ: Մենք կշարունակենք էլ ավելի ակտիվ համագործակցել մեր ադրբեջանցի եղբայրների հետ։ Մենք Ադրբեջանին մոտ եղել ենք և կմնանք»,- ասել է Գյուլերը։
Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավարը հավաստիացրել է Ադրբեջանին հնարավոր ամեն աջակցության պատրաստակամության մասին։
«Այս ուղղությամբ մենք զգալի առաջընթաց ենք գրանցել։ Մենք կշարունակենք համատեղ վարժանքները ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան: Մենք հնարավոր ամեն աջակցություն կտրամադրենք Ադրբեջանի բանակի հզորացման հարցում»,- ասել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն