Submitted by A.Gevorgyan on
jsk

«Զանգեզուրի միջանցքը» Իրանի հետ կապված հարց է. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ինքնաթիռում անդրադարձել է նաև «Զանգեզուրի միջանցքին»: Այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ  հայտնել է թուրքական իշխանամետ «Yeni Şafak» թերթը։

«Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», դա Հայաստանի հետ կապված հարց չէ: «Զանգեզուրի միջանցքի» խնդիրն Իրանի հետ է կապված: Այսինքն՝ երկու երկիր, որոնց բնակչության մեծամասնությունը մուսուլման է։ Այն, որ Իրանը նման դիրքորոշում ունի, տխրեցնում է և՛ Ադրբեջանին, և՛ մեզ։ Իրականում դա նրանց էլ պետք է տխրեցնի։ Բացի դրանից՝ այստեղ մեկ վագոնի համար գանձվող վճարները, ցավոք, շատ-շատ բարձր են: Հուսով եմ, որ մենք շուտով կհաղթահարենք այս խնդիրը։ Եթե դրական արձագանքեին, ապա այսօր Թուրքիա-Ադրբեջան-Իրան երթուղին կմիավորվեր թե՛ ցամաքով, թե՛ երկաթուղով, և հնարավոր է՝ բացվեր Պեկին-Լոնդոն գիծը»,- նշել է նա։

#Դետքի_հետագծով

 Այս հայտարարությամբ Թուրքիայի նախագահը բացահայտ նշեց, որ «միջանցքի» հետ կապված ծրագրերում խոչընդոտ է Իրանը:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը նշել է, որ «չի եղել, չկա և չպետք է լինի որևէ «Զանգեզուրյան միջանցք» կոչվող իբրև թե հասկացություն։ Իրականում դա «Թուրանական միջանցքի» թշնամական ծրագիր է, որը ենթադրում է Հայաստանի փաստացի մասնատում, ուստի իրերը պետք է կոչել իրենց անունով՝ այսպես կոչված «Թուրանական միջանցք»: 

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն