Պուտինը ծրագրում է հանդիպել ՆԱՏՕ-ի դաշնակցի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հստակ օրվա մասին, սակայն, ոչինչ չի նշվում, հայտնում է «Newsweek» լրատվական ծառայությունը։
«Թուրքիայի նախագահը հաստատել է մեր նախագահի՝ Թուրքիա այցելելու իր հրավերը,- ռուսական «Ինտերֆաքս»-ին ասել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։- Ծրագրեր կան, բայց կոնկրետ ժամկետներ դեռ չեն քննարկվել»։
Նախագահները վերջին անգամ հանդիպել են 2022 թվականի հուլիսին Թեհրանում, որին միացել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, որպեսզի քննարկեն Արևմուտքի խժդժությունների արդյունքում հնարավոր դաշինքի ստեղծումը, ինչը պայմանավորված է 2022 թվականի փետրվարի 24-ի ռուս-ուկրաինական պատերազմով։
Պատերազմի սկզբից ի վեր դա Պուտինի՝ արտերկիր կատարած երկրորդ այցն էր։ Առաջին այցը կատարվել է անցյալ տարվա հունիսին Տաջիկստան և Թուրքմենստան, որտեղ Կասպից ծովի վեցերորդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Ռայիսիի, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:
Հավելենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 13-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների համաժողովի վեցերորդ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Սպասվում է, որ Պուտինը և Էրդողանը մոտ մեկ տարվա ընթացքում կհանդիպեն առաջին անգամ։
Ավելացնել նոր մեկնաբանություն