Ադրբեջանը Հայաստանի տարածքում դրոշ չի տեղադրել. Հաջիզադե
«Պնդումները, թե Ադրբեջանն իր դրոշն է բարձրացրել Հայաստանի տարածքում, իրականությանը չեն համապատասխանում»,- «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն։
«Երեկ, երբ Ադրբեջանի ինքնիշխան տարածք հանդիսացող Հակարիի կամրջի վրա գտնվող Լաչինի սահմանապահ անցակետում բարձրացվել է Ադրբեջանի դրոշը, Սահմանապահ ծառայության աշխատակիցների ուղղությամբ կրակ է բացվել։ Այդ կամուրջը կառուցվել է Ադրբեջանի կողմից կարճ ժամակահատվածում, և պնդումները, թե դրոշը բարձրացվել է Հայաստանի տարածքում, անհիմն են»,- պնդել է Հաջիզադեն։
Հայկական կողմն ընդգծում է, որ երեկ ադրբեջանցիները փորձել են առաջ շարժվել և Ադրբեջանի դրոշը տեղադրել Հայաստանի տարածքում, համացանցում նաև համապատասխան տեսանյութեր են տարածվել:
Ավելացնել նոր մեկնաբանություն