Submitted by A.Gevorgyan on
jskjksdf

Ադրբեջանի ՊՆ-ն կարգադրել է ադրբեջանական բանակին պատրաստ լինել ցանկացած պահի վճռականորեն կանխել «Հայաստանի ցանկացած սադրանք»

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում հունիսի 16-ին տեղի ունեցած նիստում վերլուծվել է հայ-ադրբեջանական պայմանական սահմանի և Արցախի (խմբ․) տնտեսական շրջանի տարածքում ներկա դրությունը։ 

Այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով ադրբեջանական ՊՆ կայքին։

Հասանովը կարգադրել է, որպեսզի ադրբեջանական ստորաբաժանումները շարունակեն անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ կանխելու Հայաստանի զինված ուժերի և հայկական անօրինական զինված կազմավորումների կողմից ադրբեջանական դիրքերի ինտենսիվ գնդակոծումը, ինչպես նաև Արցախի (խմբ․) տնտեսական շրջանի տարածքում ապօրինի ռազմական փոխադրումների և ամրաշինական կառույցների տեղադրման փորձերը։

Ադրբեջանը տեղեկատվական դաշտում ակտիվորեն հող է նախապատրաստում ռազմական գործողություններ սկսելու համար։ Վերջին շրջանում ակտիվացել են Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տրվող հանձնարականները՝ կանխելու հայկական կողմի «սադրանքները»։ 

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն