Submitted by detq-editor on
Ուկրաինային ռազմական աջակցությունը պետք է շարունակվի. Ստոլտենբերգ

Ուկրաինային ռազմական աջակցությունը պետք է շարունակվի. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ուկրաինական բանակն առաջխաղացում է գրանցել ռուսական զորքերի դեմ իր հակահարձակման հարցում, ապա նշել, որ Ուկրաինային ռազմական աջակցությունը պետք է շարունակվի։

Ելույթ ունենալով ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստի բացմանը, որը տեղի է ունեցել Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակում, Ստոլտենբերգը հիշեցրել է, որ Ուկրաինան վերջերս հակահարձակում է սկսել Ռուսաստանի դեմ:

Պաշտոնյան ասել է. «Ուկրաինան գնում է առաջխաղացման։ Մենք պետք է շարունակենք Ուկրաինային մատակարարել ռազմական տեխնիկա, սպառազինություն, զինամթերք»։

Ավելացնել նոր մեկնաբանություն