Submitted by A.Gevorgyan on
jsjkdsksd

Ադրբեջանի հետ Թուրքիայի հարաբերությունները տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխիք են․ Սինան Օղան

«Ադրբեջանի հետ մեր բարեկամությունն ու եղբայրությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխիքն են»,- ադրբեջանական «Report»-ը տեղեկացնում է, որ այս մասին «Թվիթերում» գրել է Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Սինան Օղանը։

Հունիսի 15-ը Շուշիի հռչակագրի ստորագրման երկրորդ տարեդարձն է։ Այսօր ադրբեջանական և թուրքական մամուլը հեղեղված է երկու երկրների միջև առկա հարաբերությունները բարձրաձայնելու, ընդգծելու լուրերով, բացի դրանից՝ ևս մեկ անգամ նշելու, որ երկու երկրները միմյանց աջակցելու են բոլոր ոլորտներում։

Ավելացնել նոր մեկնաբանություն