Submitted by detq-editor on
Ռուսաստանում դեսպան է նշանակվել Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը

Ռուսաստանում դեսպան է նշանակվել Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը դիվանագետներին տեղեկացրել է նոր նշանակումների մասին։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ արտգործնախարարության մամուլի քարտուղար և տեղեկատվության վարչության գլխավոր տնօրեն Բիլգիչը նշանակվել է Մոսկվայում Թուրքիայի դեսպան։

Հիշեցնենք՝ Թուրքիայում կայացած ընտրություններից հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նոր կազմ է ձևավորել: Արտաքին գործերի նախարար է նշանակվել Հաքան Ֆիդանը, որն այդ պաշտոնում փոխարինել է Մևլութ Չավուշօղլուին։

Ավելացնել նոր մեկնաբանություն