Submitted by A.Gevorgyan on
jdus

Թուրքիայի Քոնիա քաղաքում անցկացվել են «Անատոլիական փյունիկ-2023» միջազգային զորավարժությունները

Թուրքիայի Քոնիա քաղաքում՝ ռազմաօդային ուժերի 3-րդ հրամանատարության ռազմակայանում, անցկացվել են «Անատոլիական փյունիկ-2023» (Anadolu Ankası -2023) միջազգային զորավարժությունները։ Զորավարժությանը մասնակցել են Ադրբեջանը, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը և Կատարը։ 

Նիգերիայի, Բրազիլիայի, Սաուդյան Արաբիայի, Պակիստանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Վրաստանի և Գերմանիայի ԶՈՒ ներկայացուցիչները ներկա են եղել որպես դիտորդ։

Բացի դրանից՝ զորավարժություններին առաջին անգամ օգտագործվել են «T70» և  «Apache» ուղղաթիռներ, որոնք պատկանում են Կատարի ռազմաօդային ուժերին: Զորավարժություններին հետևել է Թուրքիայի ՌՕՈՒ հրամանատար Աթիլլա Գյուլանը։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն