Submitted by A.Gevorgyan on
jfdskkdfs

Ադրբեջանական բանակում թուրքական մոդելը ներդնելու համար պայմանավորվածություններ են ձեռք բերվել

Թուրքիայի զինված ուժերի մոդելի հիման վրա ադրբեջանական բանակի զարգացման, ինչպես նաև բանակաշինության ուղղությամբ իրականացվող բարեփոխումների արդյունքում որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, այս մասին ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

Հասանովն ընդգծել է Իլհամ Ալիևի կարգադրությունն ադրբեջանական բանակը թուրքական զինված ուժերի մոդելի հիման վրա զարգացնելու ուղղությամբ։ Նաև նշել է, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կատարված աշխատանքների արդյունքում այդ ոլորտում արդեն իսկ որոշակի ձեռքբերումներ կան։

 Ադրբեջանական բանակը ակտիվորեն զարգանում է Թուրքիայի զինված ուժերի մոդելի հիման վրա։ Այս մասին երկար ժամանակ քննարկվում էր և հունիսի 13-ին Ալիև-Էրդողան հանդիպման ժամանակ Ալիևը ևս մեկ անգամ ընդգծել է, որ  առաջիկա տարիներին Բաքուն և Անկարան կամրապնդեն բարեկամական հարաբերությունները, այդ թվում՝ ռազմական ոլորտում։ Նրա խոսքով՝ այս տարի 16 համատեղ զորավարժություն կանցկացվի և  շեշտել է, որ Ադրբեջանի բանակը զարգանում է թուրքական մոդելով։

Ավելացնել նոր մեկնաբանություն