Եթե Իրանը ցանկանար միջուկային զենք արտադրեր, որևէ մեկը չէր կարող դա արգելել. Խամենեի
Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ Ալի Խամենեին հանդիպում է ունեցել միջուկային արդյունաբերության ոլորտում երկրի մի խումբ գիտնականների, մասնագետների, փորձագետների և պաշտոնյաների հետ։ Նա շեշտել է, որ Իրանը ցանկության դեպքում կարող է միջուկային զենք արտադրել։
«Մենք միջուկային զենքի չենք ձգտում՝ մեր իսլամական նկատառումներից ելնելով: Հակառակ դեպքում, եթե մենք ցանկանայինք հասնել դրան, արևմուտքցիները չէին կարողանա կանգնեցնել մեզ»,- ասել է նա։
Ալի Խամենեին կարևորել է, որ իրանցի երիտասարդները շարունակեն իրենց ջանքերը ներդնել, որպեսզի երկիրն առաջիկայում ևս հաջողություններ արձանագրի։ Նրա խոսքով՝ թշնամիները չեն կարողանում հանդուրժել իրանցի երիտասարդների հաջողությունները և ամեն կերպ փորձում են խոչընդոտել դրանք։
Ավելացնել նոր մեկնաբանություն