Շոյգուն հանձնարարել է ընդլայնել տանկերի և ծանր կրականետ համակարգերի թողարկման արտադրական հզորությունները
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ստուգել է սպառազինությունների զինանոցների պահեստներն Օմսկի մարզում և հանձնարարել ընդլայնել տանկերի և ծանր կրականետ համակարգերի թողարկման արտադրական հզորությունները ռազմական գործողությունների համար։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ Ռուսաստանի ՊՆ-ն հրապարակել է Շոյգուի ստուգման տեսանյութը։ Կադրերից մեկում Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ասել է. «Կարգավորեք աշխատանքը, որովհետև դրան այսպես վերաբերվել՝ «Մեր պլանը երկու հարյուր է»։ Ի՞նչ երկու հարյուր։ Պարզեք և զեկուցեք։ Ինչ, երբ, որքան, երբ, ում»,- ասել է նա։
Շոյգուն ստուգել է ձեռնարկությունը, տեխնիկայի և սպառազինության պատրաստությունը ռազմական գործողության գոտի ուղարկվելու համար «տարածաշրջանի տարածքում տեղակայված զինանոցներում և պահեստարաններում», ինչպես նաև հրթիռային ու հրետանային սպառազինության զինանոցը։
Վերջինս հանձնարարել է խստորեն հետևել պետական պաշտպանական պատվերի կատարման ժամանակացույցին և շարունակել արտադրական հզորությունների ավելացումը։ Ձեռնարկությունում նրան ներկայացրել են թրթուրավոր ժապավենների հավաքման ավտոմատ գիծը։
Ձեռնարկության ղեկավարը հայտնել է արտադրանքի թողարկումն ավելացնելու մասին՝ ի հաշիվ արտադրական հզորությունների օպտիմալացման։ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցել են, որ ինժեներային լուծումները թույլ են տվել բարձրացնել արտադրանքի որակը և նվազեցնել դրա արտադրության ժամանակային ցուցանիշները։
Ավելացնել նոր մեկնաբանություն