Submitted by detq-editor on
Իրանը հետևում է Թեհրանի և Մոսկվայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների ամբողջական իրականացմանը. Ռաիսի

Իրանը հետևում է Թեհրանի և Մոսկվայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների ամբողջական իրականացմանը. Ռայիսի

Իրանը հետևում է Թեհրանի և Մոսկվայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների ամբողջական իրականացմանը. Ռայիսի

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Թեհրանը հետևում է Մոսկվայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների ամբողջական կատարմանը։ Ինչպես հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը, Ռայիսին այս մասին ասել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ կայացած հանդիպման ընթացքում։

Իրանի նախագահը շեշտել է, որ Թեհրանը և Մոսկվան մի շարք ոլորտներում կարող են փոխլրացնել միմյանց։ «Երկու երկրներն ունեն տարբեր և բազմաթիվ հնարավորություններ առևտրի, էներգետիկայի, տարանցման և տրանսպորտի տարբեր ոլորտներում, որոնք կարող են կիրառվել երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար»,- ասել է նա։

Ռայիսիի համոզմամբ՝ երկու կողմերի հնարավորությունները կարող են լրացնել միմյանց, իսկ դրանց օգտագործումը, երկու երկրների շահերի ապահովումից բացի, կարող է տարածաշրջանային օգուտներ ստեղծել։

Հանդիպման ընթացքում Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ Ռուսաստանը և Իրանը հանդես են գալիս արդար աշխարհակարգի ձևավորման օգտին՝ ապահովելով համաշխարհային և տարածաշրջանային անվտանգությունը։ Նրա խոսքով՝ արևմտյան բռնապետությանը կարող է հակազդել միայն երկրների ու ժողովուրդների զարգացման ազատությունը։

«Այս առումով երկու պետությունների համար առանցքային նշանակություն ունի ինքնիշխանության և անկախության պահպանումը»,- եզրափակել է Վոլոդինը։

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն