Submitted by detq-editor on
Թուրքիան և Ադրբեջանն իրականացնում են օդային տարածքի վերահսկման համատեղ նախագիծ

Թուրքիան և Ադրբեջանն իրականացնում են օդային տարածքի վերահսկման համատեղ նախագիծ

Օդային հրամանատարության կառավարման համակարգի համատեղ նախագիծը կոչվում է «HAKİM»։ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Հալուք Գյորգյունը խոսել է վերջինիս մանրամասներից։

Թուրք պաշտոնյան նշել է, որ «HAKİM»-ն Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից համատեղ իրականացվող կարևորագույն նախագծերից մեկն է. «Այս նախագծով երկու երկրների ռազմաօդային ուժերը հնարավորություն են ստանում համատեղ գործողություններ իրականացնելու, ինչպես նաև վերահսկելու Ադրբեջանի օդային տարածքը»։

Գյորգյունը նաև ընդգծել է, որ երբ այս նախագիծն ամբողջությամբ իրականացվի, օդային տարածքի կառավարման միասնական գոտին կընդգրկի Էգեյան ծովից մինչև Կասպից ծովի ավազան ընկած տարածքը։

Ավելացնել նոր մեկնաբանություն