Թուրքական առաջին անօդաչու կործանիչը հաջողությամբ ավարտել է իր երկրորդ թռիչքային փորձարկումը
Թուրքական «Baykar Teknoloji» ընկերության ղեկավար Սելջուկ Բայրաքթարը հայտնել է, որ թուրքական ազգային արտադրության «Kızılelma» անօդաչու կործանիչը հաջողությամբ ավարտել է իր երկրորդ թռիչքային փորձարկումը։ Այս մասին Բայրաքթարը հայտնել է իր թվիթերյան պաշտոնական էջում։
««Bayraktar Kızılelma»-ն հաջողությամբ ավարտել է իր երկրորդ թռիչքային փորձարկումը: Թող որ նրա հորիզոնները բաց լինեն»,- իր թվիթերյան էջում գրել է Բայրաքթարը։
Նշենք, որ «Bayraktar Kızılelma»-ն անօդաչու կործանիչ է՝ տուրբոֆան շարժիչով, գաղտագողի և «օդ-օդ» հրթիռների հատկանիշներով, որի նախագծումն ու մշակումը շարունակվում են թուրքական «Baykar Teknoloji» անօդաչու թռչող սարքերի արտադրողի կողմից: Անօդաչու կործանիչի առաջին թռիչքային փորձարկումն իրականացվել է 2022 թվականի դեկտեմբերի 14-ին, որը, համաձայն թուրքական լրատվամիջոցների, նույնպես հաջող է ընթացել։
Հիշեցնենք, որ նույն ընկերության կողմից են արտադրվում նաև «Bayraktar TB2» տիպի մարտական անօդաչու թռչող սարքերը, որոնք բավականին լայն կիրառում ունեցան Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում։
Ավելացնել նոր մեկնաբանություն