Թուրքիան կիպրական նավերին թույլ չի տալիս մասնակցել հացահատիկային համաձայնագրին
Կիպրոսի արտաքին գործերի նախարար Իոանիս Կասուլիդիսը Եվրամիության երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան կիպրական գրանցում ունեցող նավերին թույլ չի տալիս մասնակցել Ստամբուլի հացահատիկային նախաձեռնությանը։ Այս մասին տեղեկացնում է Կիպրոսի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Կիպրոսի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունել է սևծովյան հացահատիկի նախաձեռնության վերականգնումը։
Նա միևնույն ժամանակ մտահոգություն է հայտնել, որ Թուրքիայի սահմանած արգելքների պատճառով Կիպրոսը չի կարող մասնակցել այդ նախաձեռնությանը։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի անվտանգ փոխադրման Ստամբուլյան համաձայնագիրը կնքվել է 2022 թվականի հուլիսի 22-ին՝ 120 օր ժամկետով։ Համաձայնագիրը նոյեմբերի 17-ից կրկին երկարաձգվել է 120 օրով։ Պաշտոնական Մոսկվան հայտնել է, որ գործարքը երկարաձգվել է, քանի որ մասնակցող կողմերը՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Թուրքիան և ՄԱԿ-ը, առարկություններ չեն հայտնել։
Ավելացնել նոր մեկնաբանություն