«Մենք չենք ընդունի Հայաստանի պահանջը Արցախի (խմբ․) հայ բնակիչների վերաբերյալ». Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մերժել է Արցախում բնակվող 120․000 հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու մասին Հայաստանի պահանջը։
«Արցախում (խմբ․) բնակվող հայերին հատուկ երաշխիքներ տրամադրելու Հայաստանի պահանջը հավասարազոր է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուն»,- «Reuters»-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
Նրա խոսքով՝ պաշտոնական Բաքվի համար ցանկացած նախապայման անընդունելի է. «Դա Ադրբեջանի ներքին խնդիրն է։ Ադրբեջանի Սահմանադրությունը և միջազգային մի շարք կոնվենցիաները, որոնց միացել է Ադրբեջանը, ապահովում են անհրաժեշտ բոլոր պայմաններն այս բնակչության իրավունքների պաշտպանության համար»։
Ավելացնել նոր մեկնաբանություն