Submitted by detq-editor on
Զգալիորեն ավելացել է ՊՆ հատուկ նշանակության ջոկատայինների թիվը․Ալիև

Զգալիորեն ավելացել է ՊՆ հատուկ նշանակության ջոկատայինների թիվը․ Ալիև

Այսօր՝ հունիսի 23-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ՊՆ հրամանատարության զորամասերից մեկի մարտական դրոշի հանձնման արարողության ժամանակ ելույթ ունենալով, հայտնել է, որ զգալիորեն ավելացել է Ադրբեջանի ՊՆ հատուկ նշանակության ջոկատայինների թիվը։

Ընդգծելով, որ ՊՆ ծովային հետևակայինների թիվը մի քանի անգամ ավելացել է, և այդ աճը շարունակվում է, Բաքվի բռնապետն ասել է. «Այդ կառույցների հատուկ ջոկատայինների թիվը բազմապատկվել է։ Իսկ պատերազմի ժամանակ ՊՆ հատուկ ջոկատայինները ցուցաբերել են առանձնահատուկ հերոսություն և պրոֆեսիոնալիզմ»։

Ալիևը նշել է, որ այս մեծ ուժը մեկ նպատակ ունի՝ պաշտպանել սահմանները, ապահովել երկրի տարածքային ամբողջականությունը և անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում ջախջախիչ հարվածներ հասցնել թշնամու ուժերին։

«Այսօր մենք զարգացնում ենք մեր զինված ուժերը մեկ միասնական ծրագրի հիման վրա, և վստահ եմ, որ մոտ ապագայում մեր բանակի ներուժը կբարձրանա նոր, բարձր մակարդակի։ Այսօր ադրբեջանական բանակն ավելի ուժեղ է, քան այն ադրբեջանական բանակը, որը հերոսություն և պրոֆեսիոնալիզմ է դրսևորել պատերազմի ժամանակ»,- ասել է Բաքվի բռնապետը։

Ավելացնել նոր մեկնաբանություն