Հայաստանի հետ խաղաղ բանակցություններում առաջընթաց կա․ Բայրամով
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններում որոշակի առաջընթաց է ձեռք բերվել։
Այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ, «Reuters»-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ Բաքուն ձգտում է խաղաղ համաձայնագիր կնքել, և բանակցային գործընթացն ակտիվորեն շարունակվում է. «Շատ մեծ ակնկալիքներ կան Վաշինգտոնում բանակցությունների հաջորդ փուլից, որտեղ տեղի կունենա հաջորդ հանդիպումը Հայաստանի արտաքին քաղաքականության ղեկավարի հետ»։
Բայրամովն ընդգծել է, որ կան մի շարք հարցեր, որոնց շուրջ կողմերը պետք է համաձայնության գան խաղաղության վերջնական համաձայնագրի հասնելու համար։
Ավելացնել նոր մեկնաբանություն