Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանական նոր հիպերձայնային հրթիռի հեռավորությունը կարող է հասցվել 2000 կմ-ի

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ ԻՀՊԿ-ի ստեղծած  հիպերձայնային հրթիռի թռիչքի հեռավորությունը կարող է ավելացվել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։

«Այսօր մենք հասել ենք բոլոր բարդ տեխնոլոգիաներին պաշտպանական արդյունաբերության ոլորտում»,- ասել է նա։

Իրանցի գեներալը հիշատակել է այս ամսվա սկզբին ներկայացված «Fattah» հիպերձայնային հրթիռը։ Նա նշել է, որ հրթիռի կատարելագործված տարբերակը կարող է ունենալ թռիչքի 2000 կիլոմետր հեռավորություն։

Նշենք, որ ԻՀՊԿ-ի արտադրած հրթիռն ունի թռիչքի 1400 կիլոմետր հեռավորություն։ Հրթիռի մարտագլխիկն ունի շարժիչ, որն աշխատում է պինդ վառելիքով, շարժական փողակ, որը թույլ է տալիս հրթիռին շարժվել բոլոր ուղղություններով։

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները հստակ քայլեր են ձեռնարկում՝ բարձրացնելու երկրի զինված ուժերի մարտունակությունը։ Այս համատեքստում առանձնահատուկ դեր ունի Իսլամական հեղափոխությունների պահապանների կորպուսը, որը պարբերաբար առաջադեմ սպառազինություն է արտադրում։

Ավելացնել նոր մեկնաբանություն