Submitted by detq-editor on
Թուրքիայի անվտանգության խորհուրդը կքննարկի ազգային և տարածաշրջանային մի շարք հարցեր

Թուրքիայի անվտանգության խորհուրդը կքննարկի ազգային և տարածաշրջանային մի շարք հարցեր

Թուրքիայի անվտանգության խորհուրդը կքննարկի ազգային և տարածաշրջանային մի շարք հարցեր

Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի 2023 թվականի առաջին նիստը, որը նախագահում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղի կունենա չորեքշաբթի՝ հունվարի 25-ին։ Այս մասին հայտնում է «Անադոլուն»։

Անկարայի նախագահական համալիրում հանդիպման մասնակիցների քննարկումների օրակարգում ներառված են տարածաշրջանային և ազգային անվտանգության ռազմավարական հարցեր։

Ինչպես նշում է թուրքական լրատվական կայքը, տեղի կունենա մտքերի փոխանակում «Pençe» ծածկանունով «հակաահաբեկչական» գործողությունների վերաբերյալ։

Բացի դրանից՝ կշոշափվի սիրիական տարածքից Օնջուփընար սահմանային անցակետի զինյալների  գնդակոծման հարցը, ինչպես նաև Դամասկոսի հետ վերջին 12 տարում առաջին անգամ սկսված երկխոսության ընթացքը։

Օրակարգում ներառված է  Հունաստանի գործողությունների հարցը, որը զենք է տեղակայում կղզիներում, որոնք, ըստ միջազգային պայմանագրերի, համարվում են ապառազմականացված գոտիներ։ Մտքերի փոխանակում տեղի կունենա Էգեյան ծովում և Արևելյան Միջերկրական ծովում, այդ թվում՝ Կիպրոսում տիրող իրավիճակի շուրջ։

Կքննարկվի նաև Ուկրաինայի թեման, այդ թվում՝ «հացահատիկային միջանցքը»։ Հանդիպման մասնակիցները կքննարկեն Անկարայի խաղաղ միջնորդական նախաձեռնությունները, ինչպես նաև հումանիտար օգնության մատակարարման և Ուկրաինայում երկարաժամկետ հրադադարի հասնելու հարցեր։

Ավելացնել նոր մեկնաբանություն