Ադրբեջանի ռազմածովային ուժերն ունակ են կանխելու ցանկացած սպառնալիք. Բաքիրով
«Ադրբեջանի ռազմածովային ուժերն ի վիճակի են կանխելու թե՛ ծովից, թե՛ ցամաքից Ադրբեջանին սպառնացող ցանկացած վտանգ, և այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԶՈՒ ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Սուբհան Բաքիրովը:
Այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ,հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
Նա ընդգծել է Կասպից ծովի՝ Ադրբեջանին պատկանող հատվածում ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ջոկատների դերը, ինչպես նաև Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի ՌԾՈՒ-ի կարևորությունը։
«Փոփոխություններ են կատարվել Ադրբեջանի ռազմածովային ուժերի հատուկ ջոկատայինների կառուցվածքում՝ թուրքական մոդելին համապատասխանեցնելու համար»,- նշել է նա։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանը պարբերաբար գրում է սպառնացող վտանգների մասին՝ տպավորություն ստեղծելով, որ ցանկացած սադրանք, զինված հարձակում ինքնապաշտպանություն է երկրի սահմանների նկատմամբ, այնինչ սպառնացող վտանգը հենց Ադրբեջանն է։
Ավելացնել նոր մեկնաբանություն