Թուրքիայի ՆԳ նախարարն ուսումնասիրել է Թուրքիա-Իրան սահմանին գտնվող անվտանգային պատի աշխատանքները
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան ուսումնասիրել է թուրք-իրանական սահմանին շարունակվող անվտանգային պատի, խրամատի և այլ աշխատանքները:
Բալջըից հետազոտությունների մասին տեղեկություններ ստանալուց հետո Երլիքայան տեղափոխվել է Քուրուդերեի բազային շրջան։
Նա այստեղ ճաշել է զինվորների հետ, այնուհետև այցելել 3305 բարձրության վրա գտնվող «Թոնդյուրեք» մոդուլային բազա, ծանոթացել սպառազինության համակարգերին և բազայում անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներին:
Երլիքայան զինվորների հետ շփումից հետո լքել է տարածքը։
Հիշեցնենք՝ Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարարն էր Սուլեյման Սոյլուն, այժմ՝ Ալի Երլիքայան։
Ավելացնել նոր մեկնաբանություն