Արցախի ՊԲ-ի դեմ տարվող տեղեկատվական արշավը ցույց է տալիս՝ իրենք փորձում են մեզ թողնել առանց պաշտպանության․ Ռուբեն Վարդանյան

Արցախի ՊԲ-ի դեմ տարվող տեղեկատվական արշավը ցույց է տալիս՝ իրենք փորձում են մեզ թողնել առանց պաշտպանության․ Ռուբեն Վարդանյան

«Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը ժամ ժամի սեղմում է օղակն Արցախի շուրջը: Այդ երկրի իշխանությունները անթաքույց ներկայացնում են իրենց նպատակները՝ կազմաքանդել Արցախի պաշտպանական բանակը, պետական ինստիտուտները՝ միաժամանակ սովի մատնելով ու անելանելի դրության մեջ դնելով 120․000 հայերի:

Նրանք խնդիր են դրել կարճ ժամկետներում իրականացնել էթնիկ զտման ու բռնի տեղահանման իրենց ծրագիրը: Արցախի պաշտպանական բանակի դեմ տարվող տեղեկատվական արշավը ցույց է տալիս, որ իրենք փորձում են մեզ թողնել առանց պաշտպանության, զինաթափել: Բոլորս էլ գիտենք հենց մեր իսկ ցավոտ պատմությունից, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ այստեղ ապրող հայերի համար:

Ես բազմիցս նշել եմ, որ թե՛ ռուս խաղաղապահները, թե՛ միջազգային գործընկերները, թե՛ Հայաստանի ու Արցախի իշխանությունները հստակ անելիքներ ունեն նման վտանգավոր սցենարը կանխելու հարցում: Բայց ես ուզում եմ նաև խոսել մեր՝ Արցախում ապրողներիս քայլերի մասին: Որքան էլ որ մեզ թվա, որ մենք մենակ ենք, որքան էլ իրավիճակը անելանելի թվա ու ծանր, իմացեք՝ միայն պայքարի, չհանձնվելու դեպքում մենք կկարողանանք ապահովել արժանապատիվ կյանք մեր ու մեր երեխաների համար Արցախում:

Վերջին երեսուն տարվա մեջ Արցախը շատ դժվարություններ է տեսել, այստեղ ապրողներից շատերը երեք պատերազմ են տեսել, ցավ, մարդկային կորուստներ, դաժանություններ, բայց Արցախում աներևակայելի ուժ կա, որ օգնում է դիմակայել այս ամենին: Այսօր իսկապես գերմարդկային ջանքեր են պետք, բացառիկ զգոնություն ու սթափություն մեզանից յուրաքանչյուրից, որպեսզի կանխենք Ադրբեջանի հանցավոր ծրագրի իրագործումը:

Այսօր ևս չորս երիտասարդ կյանք մենք կորցրեցինք: Մենք՝ ապրողներս, պարտք ունենք նրանց առաջ: Պարտք ունենք շարունակել նրանց գործն ու հայկական պահել Արցախը»:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

1
Հայկական պատվիրակությունն մասնակցել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա 2024 թ. համագործակցության ծրագրի միջոցառմանը
14
«Հայաստանն Ադրբեջանի դեմ պատերազմ է նախապատրաստում». այս վերնագրով հոդվածների պակաս ադրբեջանական իշխանական ու քարոզչական մամուլում չկա. ադրբեջանագետ
0140
«Երբ որ նշան են բռնել թիկունքիդ, քո զգաստությունն էլ իմաստ չունի»․ ԶԳՕՆ հասարակության կերտման ճանապարհով
7
Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը. «Monument Watch»
ՀՀ ԱՀԾ պետը չի մասնակցել Մոսկվայում կայացած ԱՊՀ նիստին, բայց ՀՀ-ն ներկայացուցիչ ունեցել է․ «Ազատություն»
4456
Ինչի՞ շնորհիվ է Հեզբոլլահը կարողանում զսպել Իսրայելի ներխուժումը Լիբանան․ Արմեն Այվազյան
03
Բանակցությունների այս փուլի գլխավոր և, թերևս, ամենավտանգավոր թեման սահմանային ճշգրտման շուրջ բանակցություններն են․ Աբրահամյան
Ռազմական փորձագետը կարևոր է համարում բանակի կերպափոխման հայեցակարգի գործնական կիրառությունը․ «Արմենպրես»
0000000
Հայաստանը ոչինչ չշահեց «COP29»-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան
Մոսկվան հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ ամուր խաղաղության հաստատմամբ․ Կոպիրկին
0000000
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»
Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը
Ադրբեջանին առաջարկել ենք ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից․ Փաշինյան