Submitted by detq-editor on
Աբդուլաևան հայտնել է, որ Ադրբեջանը Ստեփանակերտում ապրող հայերին համարում է իր քաղաքացիներ

Աբդուլաևան հայտնել է, որ Ադրբեջանը Ստեփանակերտում ապրող հայերին համարում է իր քաղաքացիներ

Աբդուլաևան հայտնել է, որ Ադրբեջանը Ստեփանակերտում ապրող հայերին համարում է իր քաղաքացիներ

Ադրբեջանը Ստեփանակերտում ապրող հայերին համարում է իր քաղաքացիներ, և նրանց իրավունքները կապահովվեն երկրի Սահմանադրության համաձայն։ Այս մասին ֆրանսիական «Revue Conflits» կայքին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան։

Աբդուլաևան նշել է, որ պատերազմի ավարտից և եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանը հանդես է եկել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նախաձեռնությամբ։ Նա նշել է, որ երկիրն առաջարկել է ստորագրել «խաղաղության պայմանագիր», ինչը հեշտ որոշում չէր։

«Այնուհետև Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները վերջին երկու տարիների ընթացքում մի քանի անգամ հանդիպել են, այդ թվում՝ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Առաջնորդների հանդիպումներ են տեղի ունեցել Բրյուսելում, Պրագայում և Սոչիում։ Անցյալ տարի երկու երկրներն էլ մոտ էին խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը: Ցավոք, ամեն անգամ, երբ երկու երկրները մոտենում են համաձայնագրի ստորագրմանը, ինչ-որ իրադարձություն խանգարում է դրան։ Օրինակ՝ սեպտեմբերին ադրբեջանա-հայկական սահմանին իրավիճակը սրվեց։ Հայերը փորձել են ականապատել Ադրբեջանի տարածքը, և մենք պատասխանել ենք այդ ագրեսիային»,- ասել է նա։

Ավելացնել նոր մեկնաբանություն