Թուրքիան ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային
Ուկրաինայի զինված ուժերը շուտով Թուրքիայից կստանա 155 մմ տրամաչափի «T-155 Fırtına» ինքնագնաց հրացան։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ տնօրինության պետի տեղակալ, բրիգադային գեներալ Ալեքսեյ Գրոմովը հայտնել է, որ Ուկրաինան սպասում է թուրքական «T-155 Fırtına» ինքնագնաց հրացանների մատակարարմանը։
«Մենք ակնկալում ենք նոր համակարգերի ժամանումը, որոնք դեռ չեն օգտագործվել Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից, այդպիսիքն են «Archer»-ը և «Fırtına»-ն»,- ասել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն