Submitted by detq-editor on
Թուրքիան և Ղազախստանը քննարկել են ռազմական համագործակցության հեռանկարները

Թուրքիան և Ղազախստանը քննարկել են ռազմական համագործակցության հեռանկարները

Ղազախստանի պաշտպանության նախարար Ռուսլան Ժակսիլիկովը և Աստանայում Թուրքիայի դեսպան Մուստաֆա Քափուջուն գնահատել են ռազմական ոլորտում երկու երկրների համագործակցությունը։

Ղազախստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ նախարար Ժակսիլիկովն ընդունել է Աստանայում Թուրքիայի դեսպան Քափուջուին։

Հանդիպմանը կողմերը գնահատել են ռազմական համագործակցության ներկա իրավիճակը ռազմական ու մարտական ​​պատրաստության, խաղաղապահության ոլորտներում և քննարկել հետագա համագործակցության հեռանկարները։

Ավելացնել նոր մեկնաբանություն