Ադրբեջանական բանակն ի վիճակի է յուրաքանչյուր պահի կանխելու ցանկացած սպառնալիք. Ադրբեջանի Պնախարար
«Ադրբեջանական բանակն ի վիճակի է յուրաքանչյուր պահի կանխելու ցանկացած սպառնալիք»,- այս մասին Ղրղզստանի պաշտպանության նախարար Բակտիբեկ Բեկբոլոտովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Հասանովն ասել է, որ Հայաստանը, որը ճիշտ հետևություններ չի անում ադրբեջանական բանակի հաջող գործողություններից, լուրջ խոչընդոտ է ստեղծում տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման համար՝ հակառակ եռակողմ հռչակագրի դրույթների, պահելով իր զինված ուժերի մնացորդներն իրենց տարածքում։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել հայկական զինված ուժերի նկատմամբ` շեշտելով, որ վերջիններս պետք է լքեն տարածքը: Նշենք, որ այդ տարածքները, որոնց մասին խոսում է Ադրբեջանը, օկուպացված են Ադրբեջանի կողմից: Ինչ վերաբերում է եռակողմ հռչակագրի դրույթները խախտելուն, Ադրբեջանը բազմիցս ապացուցել է, որ որևէ թղթի վրա ամրագրված պայմանավորվածությանը հավատարիմ չի մնալու:
Ավելացնել նոր մեկնաբանություն