Submitted by detq-editor on
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ

Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

Զրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը մտահոգություն է հայտնել Բերձորի միջանցքում ստեղծված իրավիճակի համար։ Բլինքենն ԱՄՆ-ի հանձնառությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և աջակցություն է հայտնել «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցություններին:

«Բերձորի միջանցքում հումանիտար ճգնաժամի ռիսկը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարները: Պետք է կրկնապատկել ջանքերը Հայաստանի հետ խաղաղության երկկողմ քննարկումներում»,- նշել է պետքարտուղարը:

Նա նաև մտահոգություններ է հայտնել՝ կապված Ադրբեջանում Մարդու իրավունքների հետ:

Նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է պնդել, որ միջանցքը փակ չէ Ադրբեջանի կողմից: Դրան զուգահեռ հայտնել է Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղության գործընթացին: Ընդգծել է, որ քաղաքացիները կունենան հավասար իրավունքներ՝ հիմնված Ադրբեջանի Սահմանադրության և օրենքների վրա: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ավելացնել նոր մեկնաբանություն