Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահը կայցելի Ադրբեջան
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը կայցելի Ադրբեջան: Այս մասին «Դետք»-ի փոխանցմամբ, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Հուլիսի 11-ին Նուման Քուրթուլմուշը կայցելի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, իսկ հուլիսի 12-ին ՝ Ադրբեջան: Այցի շրջանակում Նուման Քուրթուլմուշը հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ:
Ավելացնել նոր մեկնաբանություն