Հաջիևը և Ջահիթ Բաղչին քննարկման ընթացքում անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին
«Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչիի հետ հանդիպման ընթացքում քննարկել են Շուշիի հռչակագրի նպատակների շրջանակներում կապերի զարգացումը, ինչպես նաև անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին»,- այս մասին Ջահիթ Բաղչին գրել է «Twitter»-ի իր էջում։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
«Շուշիի հռչակագիրը» ստորագրվել է 2021 թ. հունիսի 15-ին, Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից։ Այն իրավական դաշտում ամրագրում է երկու երկրների միջև ռազմավարական դաշնակցության նոր մակարդակը։ Այսպիսով այս տխրահռչակ հռչակագիրն արձանագրում է Թուրքիայի իրավական ներխուժումը Հարավային Կովկաս։ Մանրամասն կարող եք կարդալ այստեղ ։
Ավելացնել նոր մեկնաբանություն