Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները բոլոր բնագավառներում գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ
«Թուրքիան, Ադրբեջանը և Հյուսիսային Կիպրոսը մոտ երկրներ են, որոնք գործում են «մեկ ազգ, երեք պետություն» հայեցակարգով: Թուրքիայի նշանակությունը Հյուսիսային Կիպրոսի համար Արևելյան Միջերկրական ծովում, նույնքան կարևոր է, որքան Ադրբեջանի կարևորությունը Հարավային Կովկասում։ Հուսով եմ, որ մեր այցն Ադրբեջան կնպաստի Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններին», - այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը։
Նուման Քուրթուլմուշը նշել է, որ Ադրբեջանի հզորությունը Հարավային Կովկասում նշանակում է Թուրքիայի հզորությունը տարածաշրջանում:
«Նույնը կարելի է ասել Հյուսիսային Կիպրոսի համար»,- նշել է նա։
#Դետքի_հետագծով
Թուրքիան բացահայտ նշում է, որ Ադրբեջանի միջոցով տարածաշրջանում կարող է իր գերակայությունը հաստատել։
Ավելացնել նոր մեկնաբանություն